Երևանում 20-ամյա երիտասարդը փորձել է վնասել իրեն․ ԱԻՆ-ից հոգեբան են կանչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ «911» ծառայությանն ասյօր՝ հունիսի 30-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Ն.Ս.-ն (ծնված 2000 թ.) փորձում է վնասել իրեն. գտնվում է ծանր հուզական վիճակում:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացի Ն.Ս.-ի հետ անցկացրել է հոգեբանական զրույց, ինչի արդյունքում քաղաքացին ցանկացել է հոսպիտալացվել: Վերջինս հոսպիտալացվել է Մուրացանի ԲԿ:




Լրահոս