122 դատավորի ծանուցում է ուղարկվել. նոր զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների: Մասնավորապես այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայր մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ:

Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչեւ հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկվա դրությամբ որեւէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել:

Մասնավորապես, մեր տեղեկություններով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Ռուբեն Վարդազարյանը եւ այլք ցանկություն են հայտնել դառնալու ԲԴԽ անդամ»:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս