ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Կարտոֆիլի պարկը, ինչպես երեւում է, ապագայում վերածվելու է ֆրիի: Համաձայնեք, որ ստացված կադր է:

 

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում մաքսային մարմիններում իրավունք ունեն մաքսային ձեւակերպում չանցած ապրանքները վերցնելու:

Տիգրան Միքայելյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Միքայելյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման:
Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները եւ դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերցնում է Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է չհաշվարկված մաքսային վճարների գանձում, ինչպես նաեւ տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում ո՞ր ժամանակաշրջաններն են հաշվառվում: Ուզում եմ իմանալ` որ ժամկետում եւ ինչ կարգով անձը պետք է դիմի մասնակի կենսաթոշակ ստանալու համար:

Լուսինե Մելքոնյան (52 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մելքոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է հետեւյալ պաշտոններում եւ մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը.
55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով: Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետեւյալ ժամանակահատվածներից.
1966-1968թթ.` ժամկետային զինծառայող; 1968-1972թթ.` մանկավարժական ինստիտուտի ուսանող; 1972-1975թթ.` թանգարանում էքսկուրսավար; 1975-1978թթ.` ուսումնարանում վարպետ; 1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:
Միաժամանակ հայտնում ենք, որ մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո` ցանկացած ժամանակ` մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մասնակի կենuաթոշակի իրավունք ունեն`
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.
2) թատերական եւ թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները` 50 տարին լրանալու աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:




Լրահոս