«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի։ Ըստ Սոցապ նախարարության՝ այն հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում. հաշմանդամությունը դիտարկել` ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության եւ մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:
Բացի այս, նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ եւ հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթեւ, միջին, ծանր, խորը: ,Ժողովուրդե օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ ֆունկցիոնալության գնահատման կենտրոնները նախատեսվում են տեղակայել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (ՀՍԾՏԿ), հետեւաբար կենտրոնների ստեղծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի:
Ի դեպ, ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք իրականացնում են հաշմանդամության սահմանման գործընթացը, մեծամասամբ տեղակայված են վարձակալությամբ տրամադրված տարածքներում, որտեղ չկան բավարար պայմաններ քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար:
Բայց Սոցապ նախարարությունից վստահեցնում են, որ գնահատման կենտրոնները կունենան բոլոր պայմանները քաղաքացիների սպասարկման համար:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան