Ամեն տարի օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day)` նպատակ ունենալով հիշեցնել աշխարհի զարգացման եւ կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաեւ նրանց առջեւ կանգնած ամենօրյա խնդիրների մասին:
Այն հիմնադրվել է ՄԱԿ ԳԱ կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում 1998 թվականի օգոստոսի 12-ին անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով: