Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կկայանա քաղաքական ուժի վարչության նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
Վարչության նիստին սպասվում է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Մինչ վարչության նիստն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել: