ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարված Փաշինյանի ու Մարուքյանի մեջքին. ինչ պլան էր կազմել Առաքելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում խժդժությունները շարունակվում են: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցությունը վերջերս բացահայել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Վերջինս եւս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարնական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը եւս պետք է լքեր խմբակցությունը: Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատը եւ հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից:

Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը նախ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, որը հայտարարեց, թե իրականում նման բան չի եղել: «Տեղեկությունը Ձերն է, Դուք պետք է ասեք, ես չեմ կարող Ձեր տեղեկությունը մեկնաբանել, առանձին խումբ ձեւավորելու տեղեկություն չենք ունեցել: Էդգար Առաքելյանի առաջ որեւէ պահանջ չի դրվել որեւէ մեկի կողմից: Էդգար Առաքելյանի որոշումը իր սեփական որոշումն է, Ձեր տեղեկությունը սխալ է, հավելյալ այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց եթե տեղակատվություն կա, ճիշտ կլինի` պարոն Առաքելյանից ճշտեք»,-հայտարարեց խմբակցության քարտուղարը:

Մենք զրուցեցինք նաեւ դեռեւս ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հետ, որը եւս հերքեց տեղեկությունը` նշելով.«Կատարյալ անհեթեթություն է: Չգիտեմ, թե որտեղից են Ձեզ նման ստահոդ տեղեկություններ հասել,եւ ինչու եք որոշել դրանք հրապարակել, սակայն Ձեր հարգարժան ընթերցողների համար ասեմ, որ նման մեծ քաղաքական ամբիցիաներ ունեցող անձը ո՛չ մանդատից կհրաժարվեր, ո՛չ էլ առավել եւս ակտիվ քաղաքականության հետ իր կամուրջները կայրեր` հրաժարականի տեքստում նշելով, որ ինքը որոշակի որակների բացակայության բերումով անհամատեղելի է այդպիսի գործունեության հետ:

Ձեր նշած սցենարի իսկության պարագայում ի՞նչը պիտի ինձ խանգարեր դուրս գալ խմբակցությունից եւ հանդես գալ որպես անկախ պատգամավոր: Կամ ինչպե՞ս է հնարավոր պատկերացել, որ նման պառակտիչ գործունեությամբ զբաղվող անձը հենց նույն ժամանակահատվածում լուսանկար հրապարակի խմբակցության քարտուղարի եւ տվյալ խնդրահարույց հարցում տրամագծորեն այլ տեսակետ ունեցող գործընկերոջ (Բաբկեն Թունյանի) հետ եւ այն վերնագրի «Կուռ եւ միասնական», հետո էլ նույն օրը հարցազրույց տա («Հրապարակ» օրաթերթ, 23-ը օգոստոսի) եւ հայտնի, որ ինքն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի խմբակցությունն այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս գա»:

Իհարկե, չգիտենք՝ ինչը պետք է խանգարեր Է. Առաքելյանին վարվեր այնպես, ինչպես նկարագրում է, բայց փաստ է, որ երեկ խորհրդարանում պատգամավորները քննարկում էին հենց այն թեման, թե ինչպես ձախողվեցին Առաքելյանի պլանները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս