Հայաստանի Բարձրագույն խմբի առսջնության 6-րդ տուրի «Ուրարտու» – «Արարատ – Արմենիա» (1:1) խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել տանտերերի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը. «Կարելի է ասել, որ առաջին խաղակեսում խաղը երկկողմանի էր. երկու թիմերն էլ ցանկանում էին խաղի ղեկը վերցնել իրենց ձեռքը: Մենք ունեցանք երկու պահ, որոնցից կարողացանք գոլի վերածել միայն մեկը: Երկրորդ կեսում խաղը մեր ձեռքերում էր, սակայն ի վերջո գոլ բաց թողեցինք:
Իմ տղաները խաղի վերջում կարողացան ուժ գտնել իրենց մեջ եւ գնալ դեպի հաղթանակը: Չհաղթեցինք, բայց այդ գործոնն ամենակարեւորն էր: Թիմը դրական տեղաշարժ է գրանցել: Նախորդ խաղերում էլ մենք լավ էինք գործում, չհաշված «Նոայի» դեմ խաղը, որն ուղղակի անհեթեթություն էր»,- ասել է Իլշատ Ֆայզուլինը:
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» վաստակած 2 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Էդմոն Մարտիրոսյան