ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթարն ու 5-ամյա երեխայի մահվան իրական պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա Վահե Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Մեզ հասած լուրերով` երբ երեխային տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, պարզվել է, որ հիվանդանոցը անեսթեզիոլոգ չունի, որպեսզի կարողանան երեխային վիրահատեն: Ավելին, մեր տեղեկություններով` Սիսիանի հիվանդանոցն այդ մասնագետն ունի:

Ըստ Գորիսում տարածված լուրերի` մինչեւ հիվանդանոցի անձնակազմը որոշել է, թե ինչ անի երեխայի կայնքը փրկելու համար, ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մանշուրյանը, որ մասնագիտությամբ անեսթեզիոլոգ է, որոշել է անձամբ վիրահատել երեխային, ինչն էլ, դատելով իրավիճակից, արդեն ուշացած որոշում է եղել, քանի որ, Գորիսում տարածված լուրերի համաձայն, երեխային վիրահատել են վթարից 5 ժամ հետո. եթե ժամանակին գործի անցնեին, Գորիսի բժշկական կենտրոնի ղեկավար կազմը ճիշտ կողմնորոշվեր ու ճիշտ կազմակերպվեր, ապա երեխայի կայնքը փրկել կհաջողվեր:

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի առնչությամբ զրուցեց ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մանշուրյանի հետ:

-Պարո՛ն Մանշուրյան, սեպտեմբերի 14-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա Վահե Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Մեզ հասած լուրերի համաձայն` երբ երեխային տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, պարզվել է, որ հիվանդանոցը անեսթեզիոլոգ չունի, որպեսզի կարողանան երեխային վիրահատել: Բայց, մեր տեղեկություններով, Սիսիանի հիվանդանոցն ունի անեսթեզիոլոգ: Եվ մինչ հիվանդանոցի անձնակազմը որոշել է, թե ինչ անի երեխայի կայնքը փրկելու համար, Դուք` որպես ԲԿ-ի տնօրեն եւ մասնագիտությամբ անեսթեզիոլոգ, որոշել եք վիրահատել երեխային, ինչն էլ, ըստ ամենայնի, արդեն ուշացած որոշում է եղել, քանի որ, Գորիսում տարածված լուրերի համաձայն, երեխային վիրահատել եք վթարից 5 ժամ հետո: Եթե ժամանակին գործի անցնեիք, ճիշտ կողմնորոշվեիք ու ճիշտ կազմակերպեիք ամեն ինչ, ապա երեխայի կայնքը փրկել կհաջողվեր: Ի՞նչ կասեք այս լուրերի մասին:

-Գրությունով, աֆիցիալնի հարցում արեք:

-Հիմա զանգահարել եմ Ձեզ, ի՞նչ խնդիր կա, որ չեք պատասխանում:

– Որովհետեւ ես հաոզված չեմ, որ Դուք լրագրող եք, կարող է ամեն մեկը զանգել, ասել` ես լրագրող եմ:

-Դուք Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք կատարվածում:

-Ուրեմն, հարգելի՛ս, ես հեռախոսային զանգերին այդպիսի հարցերով չեմ պատասխանում շատ պարզ պատճառով` Դուք ով ուզում է կարող եք լինել:

Զրուցեցինք նաեւ մահացած երեխայի հարազատների հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին մեկնաբանություններից:

Դեպքի առթիվ ոստիկանությունում կատարվում է քննություն: 5-ամյա երեխայի հետ կատարվածի, մեքենայի վարորդի մեղավորության, նաեւ Գորիսի բժշկական կենտրոնի կատարած – չկատարած աշխատանքի օբյեկտիվ գնահատականը իրավապահներինն է:

Քնար Մանուկյան




Լրահոս