Ռուսաստանում մեծ համակրանքով են հետևում նրան, ինչ տեղի է ունենում Հայաստանում. Սերգեյ Կոպիրկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 21-ին դեսպանը մասնակցել է Գյումրիում անցկացվող տոնական միջոցառումներին։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

«Կցանկանայի շնորհավորել հայ ժողովրդին տոնի առթիվ։ Այսօր բազմաթիվ լավ խոսքեր հնչեցին մրցանակաբաշխության մասնակիցների կողմից (խմբ. Գյումրիում ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում կայացել է «Մեր ժամանակի հերոսը» խորագիրը կրող մրցանակաբաշխություն)։ Ավելացնելու ոչինչ չկա։ Կցանկանայի միայն մեկ բան ասել, որ Ռուսաստանում մեծ համակրանքով են հետևում նրան, ինչ տեղի է ունենում Հայաստանում», – նշեց դեսպանը :




Լրահոս