ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Բաբայանն ու Տիգրան Ավինյանը շրջայց են կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է.

Անցած հինգշաբթի կառվարությունը որոշում էր հաստատել, համաձայն որի նախատեսվում է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականություն հանդիսացող 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը ընդունել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:

Հոկտեմբերի 1-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ շրջայց եմ կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Ծանոթացել ենք հյուրանոցի պայմաններին, անշարժ և շարժական գույքի վիճակին:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ահազանգեց, որ հյուրանոցում արդեն իսկ կան կոտրված պատուհաններ: Պատգամավորը հարց բարձրացրեց՝ արդյոք «Գոլդեն Փելիս»-ը չի՞ արժանանա պետական ենթակայության անցած մյուս կառույցների ճակատագրին:




Լրահոս