Եթե ես լինեի Հայաստանի Հանրապետության ղեկավարը կձերբակալեի Արցախի այսօրվա ղեկավարությանը և Արցախում կնշանակեի մարզպետ՝ իրականացնելու վերամիավորում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների մասին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Հայաստանի առաջին երեք նախագահները պետք է բանտում հայտնվեն ազգային դավաճանության համար, քանի որ իրենք խախտել են անկախության հռչակագիրը և տարիներ շարունակ թույլ չեն տվել վերամիավորված Հայաստանը զարգանա»,- ընդգծեց Կարեն Վարդանյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան