Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ կարգով է վճարվում չվճարված կենսաթոշակի գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է վճարվում չվճարված կենսաթոշակի գումարը: Որքան ժամանակահատվածը մեկ է անհրաժեշտ, որպեսզի կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն ներկայանա բանկ եւ հայտարարություն տա իր ողջ լինելու մասին:

Անետա Հակոբյան (67 տարեկան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հակոբյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ չվճարված կենսաթոշակի գումարը նշանակվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Տեղեկացնում ենք նաեւ, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ եւ հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակի տեսակ փոխելու հանգամանքներ առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս