29 տարեկան տղային դատում են իր 16 տարեկան կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի հեռավոր գյուղերում քիչ չեն դեպքերը, երբ չափահաս երիտասարդը փաստացի ամուսնանում է 16 տարին չլրացած աղջկա հետ։ Այդ ամուսնությունների մի մասի դեպքում փեսացուի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, գործն ուղարկվում է դատարան։

Ահավասիկ այդպիսի մի ամուսնություն։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Տավուշի մարզի Բերդ համայնքի մաս կազմող, սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Անդրանիկ Ասրյանի դատավարությունը։

Նրան մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ լինելով 29 տարեկան` 2018թ. հուլիսի 12-ից մինչեւ նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իր տանը պարբերաբար, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել իր կնոջ՝ ակնհայտ 16 տարին չլրացած, 2002թ. նոյեմբերին ծնված աղջկա հետ։ Ա. Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («21 տարին լրացած անձի կողմից պարբերաբար սեռական հարաբերությունն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատամբ»)։

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս