![](https://armlur.am/wp-content/uploads/2019/11/Աննա-Հակոբյանը-ներկա-է-գտնվել-‹‹Հայ-մայրեր››-հասարակական-կազմակերպության-ամենամյա-բարեգործական-գալա-ընթրիքին-1.jpg)
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին ներկա է գտնվել ‹‹Հայ մայրեր›› հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին։
Միջոցառմանը, հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը հանդես է եկել հաշվետվությամբ, ներկայացրել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքն ու նոր ծրագրերը։
‹‹Հայ մայրեր›› հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Կազմակերպությունն իր գործունեության յոթ տարիների ընթացքում աջակցել է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ընտանիքներին՝ տրամադրելով անվճար վերականգնողական բուժում, հատուկ օրթոպեդիկ պարագաներ՝ բարելավելով երեխաների և մայրերի կյանքի որակը: