10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերը գիտեն, որ C վիտամինի պարունակությամբ մասուրն առաջատար է: Սակայն, բացի այդ փաստից, այն շատ այլ օգտակար հատկություններ ունի: Telegraf.com.ua-ն ներկայացնում է 10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար:

1. Մասուրի մեջ պարունակվող վիտամին C-ն օգնում է պայքարելու մրսածական հիվանդությունների դեմ, բարձրացնում է իմունիտետը, երիտասարդացնում է բջիջները և մաշկին փայլ հաղորդում:

2. Վիտամին A-ի պարունակության շնորհիվ այն կանխում է ծերացման գործընթացըը, ակտիվացնում մաշկի նորացումը և բարենպաստ ազդում տեսողության վրա:

3. Հեմոգլոբինի ցածր պարունակություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խմել մասուրի եփուկ, քանի որ մասուրը պարունակում է նաև երկաթ:

4. Մասուրն օգնում է կանոնավորել մարսողությունը և դրական ազդում ախորժակի վրա:

5. Մասուրից պատրաստված ըմպելիքը նպաստում է նաև ավելորդ քաշի վերացմանը: Մասուրը պարունակում է շատ սնուցող տարրեր, որոնք հագեցնում են օրգանիզմը և արագացնում նյութափոխանակությունը: Լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է օրական խմել 3-4 բաժակ մասուրի ըմպելիք, 2-4 շաբաթվա ընթացքում:

6. Մասուրում պարունակվող մագնեզիումը և եթերային յուղերը բարենպաստ են ազդում նյարդային համակարգի վրա և հանում են սթրեսը:

7. Մասուրի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի անհարթությունները պակասեցնելու համար, քանի որ ունեն վերականգնողական հատկություն:

8. Մասուրը նաև օգտագործվում է որպես հակաբորբոքային միջոց այրվածքների և ճաքերի ժամանակ:

9. Ամեն օր մասուրի եփուկ օգտագործելու դեպքում նվազում է երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

10. K վիտամինի շնորհիվ բույսը բարելավում է արյան մակարդելիությունը:




Լրահոս