ԱԳՆ-ն` ի պատասխան Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարությունը. Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեսպանատունը երեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը» և հիշեցնելով, թե այդ կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն:

 




Լրահոս