Սերժ Սարգսյանը կգա՞ Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանություններն ամեն ինչ անում են, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով առաջիկա օրերին ներկայանա ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` վերջին շրջանում իշխող թիմում հաճախ են քննարկում, որ հանձնաժողովին դեռեւս չի հաջողվում առանցքային դեմքերին «բերման ենթարկել»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Սերժ Սարգսյանը հանրությունից որեւէ թաքցնելու բան չունի, առավել եւս Ս. Սարգսյանի եւ Բակո Սահակյանի գլխավորությամբ երկու պետությունները Ադրբեջանին տարել են ձախողման Ապրիլյան քառօրյա պատերազմում: Անդրանիկ Քոչարյանը եւ իր կամպանիան առաջինը պետք է հրավիրեն Նիկոլ Փաշինյանին ցուցմունք տալու համար, որովհետեւ Ապրիլյան պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմը դա պայմանավորված պատերազմ էր Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, որպեսզի Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս