Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը շարունակում է ելույթները Եվրոպայի արագ շախմատի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոնակոյում ընթացող առաջնության 5 տուրերից հետո Մկրտչյանը հավաքել է 3,5 միավոր և մրցաշարային աղյուսակում դեռևս 18-րդն է: Շախմատիստները կխաղան ևս 6 պարտիա:
Նախօրեին կայացած կայծակնային շախմատի մրցաշարում Մկրտչյանը 9-րդն էր: