Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել Է, որ Աստված սիրում Է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատթարագույններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Դուք կարող Էիք մոլորվել, կարող Էիք խորապես սխալ վարվել, բայց Տերը շարունակում Է ձեզ սիրել»,- ասել Է քահանայապետը: Վատիկանում ավանդական գիշերային պատարագին հավաքվել Էին հազարավոր հավատացյալներ: Բուն Սուրբ Ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ֆրանցիսկոսը հանդես կգա Urbi et Orbi («Հռոմին եւ աշխարհին») ավանդական ուղերձով: