ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կարևոր է, թե ում կողմնակիցն է սպանողը․16 – ամյա աղջկա սպանության հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 5-ին Երեւանում խեղդամահ արված 16-ամյա աղջկա դեպքը շարունակում է բուռն քննարկվել հասարակության կողմից: Սակայն շատ կարեւոր հարցեր թողած՝ այս օրերին ավելի շատ քննարկվում է ենթադրյալ մարդասպան Ռաֆայել Սուքիասյանի ով լինելը, նրա անդամությունը Հելսինկյան ասամբլեային, կապերը նաեւ ներկայիս իշխանությունների հետ, ինչպես նաեւ նրա՝ ՀՀԿ-ական լինելու հանգամանքը: Սակայն այս դեպքում ընդհանրապես կարեւոր չէ նրա ով լինելը: Կարեւոր հարցն այստեղ պետք է լինի սպանության մոտիվացիան. ինչո՞ւ պետք է 27-ամյա երիտասարդը սպաներ 16-ամյա աղջկան՝ չունենալով դրդապատճառ: Համենայնդեպս, Ռաֆայելի ինքնախոստովանության մեջ այդ մասին ոչինչ առկա չէ: Բացի այդ, կարեւոր հարց է՝ ի վերջո, ինչու էր 16 տարեկան անչափահաս աղջիկը վարձով ապրում Երեւանում, ուր էին նրա ծնողները:

Սրանք պետք է լինեն հիմնական հարցերը, այլ ոչ թե ենթադրյալ մարդասպանի կուսակցական պատկանելիությունը: Ի վերջո, այստեղ կարեւորը պատճառն է, այլ ոչ թե նրանց ով լինելը: Ի դեպ, նշենք, որ իրավապահ համակարգը մտահոգություններ ունի անչափահաս երեխաների վարքի հետ կապված այն առումով, որ վերջիններս ոչ պատշաճ վարք են դրսեւորում: Եվ ավելին, նրանք հորդորում են ծնողներին ավելի ուշադիր լինել երեխաների վարքի նկատմամբ:

16-ամյա աղջկա սպանության գործը կքննվի ՀՀ զինվորական քննչական վարչությունում, քանի որ գործով ձերբակալված ենթադրյալ հանցագործը ՊՆ ծառայող է:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս