ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը տևել է երեք ժամ. ինչ հարցեր են քննարկվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է այս ժամանակահատվածում հանդիպումներ ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նրանք հանդիպում կունենան ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Իսկ, ահա, արդեն երեկ խմբակցության պատգամավորները հանդիպել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի եւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների փակ հանդիպումից:

Մեր տեղեկություններով՝ հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ, որի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել նրան՝ փորձելով հասկանալ, թե անվտանգության առումով ինչ խնդիրներ են առկա, ինչ հարցեր են դրված, ինչպես են փակել 2019 թվականը: Մերտեղեկություններով՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցին եւ Հայաստանի դիրքավորմանը: Խմբակցության գրեթե բոլոր պատգամավորներն էլ հարցեր են ուղղել ԱԱԾ աշխատանքի վերաբերյալ:




Լրահոս