Մսավաճառներն ու անասնապահներն այսօր՝ հունվարի 17-ին, բողոքի ակցիա են իրակականացնում Կառավարության դիմաց։
Նրանք բողոքում են Կառավարության այն որոշման դեմ, որով տնային պայմաններում անասունների մորթ իրականացնելն արգելվում է, պետք է անասունի մորթն իրականացվի սպանդանոցում։
Մսավաճառները հայտնեցին, որ անասնատերերից մի քանիսն այս պահին ՍԱՊԾ-ում հանդիպում են պաշտոնատար անձանց հետ։ Նրանք հույս ունեն, որ ընդհանուր հայտարարի կգան։
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին իրավիճակը Կառավարության շենքի մոտ լարված է: