ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Թե ինչ տարբերություն կա զանգով պատվեր ընդունելու եւ փողոցից պատվեր ընդունելու միջեւ, գիտի միայն այս տաքսու վարորդը։

 

 

 

 

ՀԱՐՑ. Կազմակերպությունը կարո՞ղ է մեծածախ գնում կատարել անմաքս առեւտրի խանութներից:

Նորայր Մելքոնյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգի դեպքում ապրանքները վաճառվում են մանրածախ առեւտրի ձեւով անմաքս առեւտրի խանութներում Մաքսային միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց կամ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաեւ դիվանագիտական գործակալներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց եւ նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամներին առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման եւ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որպես «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն այն անմաքս առեւտրի խանութի տիրապետողը, որտեղ նախատեսվում է իրականացնել այդ ապրանքների վաճառքը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Պատահարի ժամանակ որո՞նք են գույքին պատճառված վնասները:

Արմեն Գալստյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գալստյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ տուժողի գույքին պատճառված վնասներ են համարվում տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը, ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների, տուժողին պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը (բացառությամբ վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցին կցված կամ դրա մեջ (վրա) գտնվող եւ տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը), անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները, ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները, վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ, տուժողի դիտավորության հետեւանքով տվյալ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները, տուժողին պատկանող արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները, բեռների փոխադրման պայմանագրով տուժողին պատկանող փոխադրվող բեռներին պատճառված վնասները:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուժողի գույքին պատճառված վնասները հատուցվում են տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) համապատասխան գումար վճարելու ձեւով կամ պատճառված վնասի վերականգնման միջոցով:




Լրահոս