Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագիծը որևէ կերպ միտված չէ բանակից խուսափելուն, ընդհակառակը՝ միտված է ներգաղթին: «Պետք է մտածել՝ ինչպես Սփյուռքից ներգաղթ ապահովենք»,- շեշտեց Գորգիսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն, ի պատասխան Գորգիսյանի հայտարարության, նշեց. «Գույները շատ եք խտացնում»: «Սա բանակից խուսափելու ծրագիր է: Պետք է վերջ դնել դրան»,- ասաց պատգամավորը:
Քվեարկությամբ նախագիծը չընդունվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: