Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, այսօր ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
ArmLur.am-ին դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ վիրավոր զինծառայողին այժմ վիրահատում են Մարտակերտի հիվանդանոցում: Մենք տեղեկացանք, որ դեպքը եղել է շարահրապարակում, որտեղ մեծ թվով զինվորներ են եղել: Տեղեկացանք, որ կրակող զինծառայողը Լիբանանից է եկել եւ կրակոցներ արձակելուց հետո նաև իրեն է կրակել եւ այժմ վիրահատվողը հենց ինքն է: