Ինչ պաշտոն կզբաղեցնի Վիլեն Գաբրիելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նույնպես դիմել է դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Խոսքն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթի մասին է, որում հաղթող է ճանաչվել երեք անձ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հաղթողներից մեկն էլ եղել է Վիլենը:

Նշենք, որ ի սկզբանե մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 7 անձ, մասնակցել էին 5-ը, իսկ հաղթող են ճանաչվել 3-ը: Եվ այս պարագայում ՀՀ առողջապահության նախարարը եռօրյա ժամկետում պետք է հաղթող ճանաչվածներից մեկին նշանակի կենտրոնի տնօրենի պաշտոնում:

Ու քանի որ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, մենք տեղեկացանք, որ նշանակումն արդեն կլինի հունվարի 29-ին: Եվ տեղեկություններ են շրջանառվում, թե, ի վերջո, նշանակվելու է հենց Գաբրիելյանը, որը մասնագիտությամբ դեղագետ է: Երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում:




Լրահոս