Կայացավ Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչի «Միլան»-«Տորինո» հանդիպումը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով : Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Միլանը» կարողացավ աչքի ընկնել եւս 2 անգամ եւ նվաճել կիսաեզրափկչի ուղեգիր:
«Ռոսոներիներից» դուբլ ձեւակերպեց Հական Չալխանողլուն (90+1‘,106‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Ջիակոմո Բոնավենտուրան (12‘) եւ Զլատան Իբրահիմովիչը (108‘): Թուրինցիներից երկու անգամ աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Բրեմերը (34‘,71‘):
«Միլանը» Իտալիայի Գաավաթի կիսաեզրափակչում կհանդիպի Թուրինը ներկայացնող մյուս ակումբին` «Յուվենտուսին», որը ավելի վաղ 3:1 հաշվով հաղթել եւ պայքարից դուրս էր թողել «Ռոմային»:
Առաջին հանդիպումը կկայանա «Սան Սիրոյում» ` փետրվարի 12-ին, իսկ պատասխանը մարտի 1-ին:
Կիսաեզրափակչի մյուս զույգը պարզ կդառնա «Ֆիորենտիանա» – «Ինտեր» խաղից հետո: Այս զույգի հաղթողը կմրցի «Նապոլիի» հետ: Ջենարո Գատուզոյի տղաները 1/4 եզրափակչում 1:0 հաշվով հաղթել են «Լացիոյին»:
Էդմոն Մարտիրոսյան