Կայացավ Իտալիայի Ա Սերիայի առաջնության 23-րդ տուրի «Ռոմա» – «Բոլոնյա» հանդիպումը:
Խաղն ավարտվեց հյուրերի 2:3 հաշվով հաղթանակով: «Բոլոնիայից» դուբլ ձեւակերպեց Մուսա Բարոն (26‘,51‘), մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Ռիկարդո Օրսոլինին(16‘): Հռոմեացիների առաջին գոլը խփեց «Բոլոնիայի» ձախ պաշտպան Ստեֆանո Դենավիլը՝ գրավելով սեփական դարպասը(22‘), իսկ խաղի վերջին արդյունավետ հարվածի հեղինակը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը(72‘): Մխիթարյանն առաջին հանդիպումն էր անցկացնում վնասվածքից ապաքինվելուց հետո:
Այս հաղթանակից հետո «Բոլոնիան» վաստակեց 33 միավոր եւ բարձրացավ 6-րդ հորիզոնական: Պուլու Ֆոնսեկայի տղաները 39 միավորով 5-րդն են:
Էդմոն Մարտիրոսյան