2020թ. փետրվարի 8-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու մեկ հայտ է ներկայացվել. «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Ռուսլան Էդուարդի Իսրայելյանի գրանցման փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել:
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով