Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների միջնորդությունը:

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Միջնորդությունը քննելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո՝ գործը քննող դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց, որ դատարանը միջնորդությունը մերժելու որոշում է կայացրել։

«Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ. դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, թե քննչական, որ մարմնում է իրականացվում նախաքննությունը, միևնույն է՝ դատավարական հսկողությունն իրականացնող մարմինը դատախազությունն է»- ասաց նա:

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։




Լրահոս