Արաբկիր համայնքի նախկին թաղապետի բնակարանը խուզարկել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ընկերներ

Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց:

Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»։




Լրահոս