Փետրվարի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանում՝ 4000 քմ,
Արարատի մարզի Ազատավան գյուղում՝ մոտ 1000 քմ, Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին՝ 1000 քմ,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 500 քմ, Վանաձոր քաղաքում՝ 400 քմ, Տաշիր քաղաքում՝ 500 քմ, Բազում գյուղում՝ 4000 քմ, Շնող գյուղում՝ 8 հա,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 5000 քմ, 3000 քմ, Կողբ գյուղում՝ մոտ 3000 քմ, Ներքին Ծաղկավան գյուղում՝ մոտ 6 հա, Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ մոտ 1000 քմ, Բերդավան գյուղում՝ մոտ 5000 քմ, Այգեպար գյուղում՝ մոտ 1 հա, Մովսես գյուղում՝ 1 հա, Բերդ-Տավուշ ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում՝ 1 հա,
Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ մոտ 1500 քմ, 2.5 հա, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ մոտ 2 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: