ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանն ասում է մեկ բան, վարչապետը՝ այլ. կրկին սայթաքումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին Հայաստանի իշխանությունները հայտնեցին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքի մասին: Այժմ այս շրջանում շատ կարևոր է պատկան մարմինների համակարգված աշխատանքը` արագ և կանխարգելող որոշումներ կայացնելու համար:

Սակայն դրա փոխարեն երեկ ևս ականատես եղանք սայթաքումների եւ իրադարձությունների կենտրոնում կրկին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր եւ ոչ մեկ անգամ:

Նախ փետրվարի 23-ին նա իր ուղիղ եթերում հայտարարեց, թե Իրանի հետ սահման փակելու կարիք չկա, սակայն դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հակառակ հայտարարությունը եւ այն փակվեց` որոշակի կանոններով:

Իսկ ահա երեկ էլ մամուլի ասուլիսի ժամանակ Թորոսյանը հայտարարեց, թե ուսումնական հաստատությունները փակելու կարիք չկա, ամեն ինչ նորմալ է եւ դրան էլ հետևեց արդեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հակառակ հայտարարությունը` մեկ շաբաթով աշխատանքները դադարեցնելու մասին: Այստեղ ուշագրավ էր նաև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նա քիչ անց հեռացրեց իր էջից:

Եվ այստեղ եզրակացությունը մեկն է. հատկապեա այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցեն իրար ու վարչապետի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս