ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման համար:
Սիրանույշ Մինասյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մինասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է՝
1) որդեգրողների /որդեգրողի/ կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից).
2) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժիմեջ մտած վճիռը,
3) որդեգրողների /որդեգրողի/ անձը հաստատող փաստաթղթերը,
4) որդեգրողների ամուսնության վկայականը
5) որդեգրվողի ծննդյան վկայականը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը՝ որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: