Սիրելի՛ հայրենակիցներ, չափազանցություն չէ, եթե վերջնականորեն արձանագրենք. ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ամենամրցակցայինն էին Արցախում երբևէ անցկացվածներից: Այդ մասին սոցցանցի իր էջում գրառում է արել Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Անկախ արդյունքից, սա բոլորիս ձեռքբերումն է: Որպես նախընտրական մարաթոնի մասնակից, մեծ շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ` բոլոր թեկնածուներին համբերատար լսելու, գնահատելու և ձևավորված համոզմունքով քվեարկելու համար։ Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են ղեկավարելու մեր պետությունը առաջիկա տարիներին: Ինձ համար անսակարկելի է երկրի կայունությունը և ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք: Մինչ այդ, շատերիդ պես, երեկոն կանցկացնեմ հետևելով լուրերին»: