Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
Պուտինն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիներին կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ուղղված երկրորդ ուղերձի ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ-ում ոչ աշխատանքային էր հայտարարվել մեկ շաբաթ ժամկետով: