ԱԱԾ-ի կողմից կալանավորվածի գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեբեդ գետով հայ-վրացական սահմանը հատած եւ ԱԱԾ-ի կողմից կալանավորված Արտաշ Խաչատուրյանի գործը մտավ դատարան: Արտաշ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 19:00-ից մինչեւ 20:00-ի սահմաններում, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, Տավուշի մարզի Պտղավան գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետով հատել է հայ-վրացական պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

Այս արարքի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:




Լրահոս