Իտալական «Ինտերի» նախկին կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը խոսել է 2010 թվականին միլանյան թիմի գրանցած տրեբլի մասին.«Այդ «Ինտերը» մտել է պատմության մեջ: Միայն որոշ ժամանակ անց կարելի է գիտակցել, թե ինչ ենք արել մենք: Դա անհավանական էր:Օրինակ` «Յուվենտուսը» երբեք տրեբլ չի ձեւակերպել, բայց որքան շատ ներդրումներ են կատարել նրանք: Դարաշրջանները սկսվում են եւ ավարտվում: Ես միայն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մասիմո Մորատիին եւ նրա ընտանիքին այն ամենի համար ինչ նրանք մեզ տվել են: Մուորինյոն շատ կարեւոր էր երկրորդ տարում ֆուտբոլիստների ընտրության, համակարգի եւ բնավորության առումներով:Մենք ցանկանում էինք հաղթել ամեն ինչ, քանի որ «Ինտերը» ակումբ չէ, որը պետք է կենտրոնանա առանձին մրցաշարերի վրա: Մեր բախտը բերեց Կիեւում եւ մենք մեզ ասացինք, որ պետք է այս ամենից քաղենք առավելագույնը: Մենք հաղթահարեցինք «Չելսիի» արգելքը , թեեւ այդ ժամանակ մեզանից պատրաստ էին խաղալ 13-14 ֆուտբոլիստներ: Միակ բանը, որի մասին մտածում էինք` մայիսի 22-ն էր եւ պատմություն կերտելը: Վերջին 45 օրվա ընթացքում մենք փլուզվել էինք, սակայն Մոուրինյոն կարողացավ մեզանից «քամել» ավելին»,- Ստանկովիչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերը» 2:0 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: Մոուրինյոյի թիմից դուբլ ձեւակերպեց Դիեգո Միլիտոն:
Էդմոն Մարտիրոսյան