«Գրանդ քենդի»  ընկերության աշխատակիցների մոտ կորոնավիրո՞ւս է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ կորոնավիրուս է հայտնաբերվեկ նաև «Գրանդ քենդի»  ընկերության աշխատակիցների մոտ` արտադրամասի բաժիններից մեկում: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, ով այդ դեպքեով տեղեկություն չուներ և նշեց.

«Մենք առանձին դեպքերով պարզաբանում չենք տալիս: Նման դեպքեր լինելու դեպքում միանգամից ձեռնարկվում են համապատասխան համաճարակաբանական գործողություններ: Պետք է խնդրեմ տնօրինության հետ խոսեք: Միաժամանկ, ուզում եմ տեղեկացնել, որ «Գրանդ քենդի»  այն արտադրամասերից է, որը խստորեն հետեւում է անվտանգության բոլոր կանոններին՝ ջերմաչափելով իր աշխատակիցներին, ախտահանելով տարածքը, ապահովելով սոցիալական հեռավորությունը եւ այլն»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս