«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել։ Նիստն ընթանում է փակ ձևաչափով, մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կուսակցությունում վարչության նիստի գումարման և օրակարգի մասին տեղյակ են միայն վարչության անդամները։ ArmLur.am-ի տեղեկություններով, օրակարգում առաջին հերթին վաղը գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգն է եւ դրա հետ կապված հարցեր։ Սակայն, բնականաբար, քննարկումները միայն դրանով չեն սահմանափակվի։
Նիստի ավարտից հետո մանրամասներ կհայտնենք։