Սպանություն Կապանում. ինչ է հայտնաբերվել դեպքի վայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. ապրիլի 22-ին՝ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որԿապան քաղաքի Գ.Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և 235-րդհոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասով:

Պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Կապան քաղաքի 29-ամյա բնակիչ է:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում ՝դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է երկու հատ կրակված պարկուճ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատամանրաթելային, դատակենսաբանական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:




Լրահոս