Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա – Երևան – Մինսկ առցանց տեսակամուրջ, որին կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։
Տեսակապի թեման՝ «Ինչպիսի՞ն է իրավիճակը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ոլորտում»:
Կխոսվի նաև այն մասին, թե ինչ մարտահրավերների պետք է դիմակայի ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ոլորտը, կշոշափվեն պարենային անվտանգության, ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական հատվածում առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ Արտակ Քամալյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարարի պաշտոնը ստանձնել է 2020-ի փետրվարի 1-ին:
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։