Ավինյանի հետ ունեմ բարիդրացիական հարաբերություններ. Վիլեն Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ է՝ չեն դադարում խոսակցությունները  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներսում առկա տարաձայնությունների մասին: Խոսքը վերաբերում է հատկապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև հարաբերություններին, որոնք, տեղեկությունների համաձայն, վերջին ժամանակներս սրվել են:

Սակայն նկատենք, որ կուսակցության ներսում հերքում են տարաձայնությունների մասին տեղեկությունները: «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն,  վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանն Armlur.am-ի հետ զրույցում անհեթեթություն որակեց տարաձայնությունների մասին տեղեկությունները:

«Տիգրան Ավինյանի հետ ունեմ բարիդրացիական հարաբերություններ, մենք նույն թիմից ենք: Հերքում եմ տեղեկությունները, որևէ միջադեպ չի եղել», – նշեց նա:

 




Լրահոս