«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը եվրոպական տասնչորս երկրների հիսունից ավել քաղաքներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Հունվարի 27-28-ին Բելգիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Միացյալ Թագավորությունում, Չեխիայում եւ Ֆրանսիայում կայանալիք համահայկական համախմբման նպատակն է տարբեր միջոցառումների միջոցով ազգային կառավարություններին եւ եվրոպական կառույցների ղեկավարներին հորդորել հստակորեն դատապարտել արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների եւ …