ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ` ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ Սեպ 14,2012 00:00 «Կառավարությունը 7 երգ գիտի, 7-ն էլ բանկերի մասին»,-Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությանը երեկ նման գնահատական տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Իսկ առիթը կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթն էր, որը երեկ քննարկվեց ԱԺ-ում:Ուշագրավն այն է, որ չնայած նախագծի բազմաթիվ խոցելի կողմերին՝ այն դիմադրության արժանացավ միայն երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀՅԴ-ի ու Հայ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 14,2012 00:00 ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԷԱնդրադառնալով Իլհամ Ալիեւի այն պնդմանը, թե 2001թ.-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներում է շնորհել Վարուժան Կարապետյանին, Քոչարյանի գրասենյակը երեկ հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասված է. «Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, որը 2001թ. ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից եւ …
ԾԵԾԵԼ Է Սեպ 14,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ծեծի է ենթարկել իր աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովին՝ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ մտերմանալու համար: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանին: «Դուք շիկացնում եք չեղած իրավիճակը: Դրանք բամբասանքներ են»,-նաեւ սեփական վերաբերմունքը փոխանցեց խոսնակը:
ԿԼՈՒԾՎԻ Սեպ 14,2012 00:00 ՀՀ կառավարության երեկվա նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Մարտունու ընտրատարածքի պատգամավոր) օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ սոցիալական աջակցության հավասար պայմաններ սահմանել արցախյան ազատամարտում զոհված հերոսների, ինչպես նաեւ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքների համար: Սակայն ՀՀ կառավարությունը մերժել է նախագիծը: Դիմեցինք Հակոբ Հակոբյանին` պարզելու մերժման պատճառը. «Ղարաբաղի …
ԿԱԶԱՏԵՆ Սեպ 14,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Գալստյանին շուտով ազատելու են իր զբաղեցրած պաշտոնից: Նրա աշխատանքից դժգոհություն կա: ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, սակայն, հերքեց այս տեղեկությունը. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մեր փոխնախարարները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը»:
ՉԻ ԳՈՐԾՈՒՄ Սեպ 14,2012 00:00 7or.am լրատվական կայքն արդեն մի քանի օր է՝ չի գործում: Մեզ հետ զրույցում կայքի սեփականատեր Անդրանիկ Թեւանյանը պարզաբանեց, որ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: «Սերվերն է կոտրվել: Չեմ կարող ասել` ադրբեջանցիների կողմից է հարձակման ենթարկվել, թե ոչ, պարզապես դա համընկավ այն ժամանակվա հետ, երբ մի շարք կայքեր ադրբեջանցիների կողմից ենթարկվեցին հաքերային հարձակման»: Թեւանյանը նաեւ նշեց, …
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Սեպ 14,2012 00:00 Այսօր՝ ժամը 14-ին, ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի է ունենալու հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների: Ուշագրավն այն է, որ այս միջոցառմանը, բացի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից ու ՀԱԿ ակտիվիստներից, կմասնակցի նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին