ՐԱՖՖԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻ՞Ր ԿԱՌՈՒՑԵԼ Մար 23,2013 00:00 ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Բարեւ, Երեւան» դաշինքի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ժողովուրդ»-ը զրուցել է նախկին ՕԵԿ-ականի հետ` պարզելու համար, թե ինչու է որոշել «Ժառանգություն» կուսակցության հետ մասնակցել ավագանու ընտրություններին: -Ես մասնակցել եմ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրությունների քարոզարշավին, եւ այնպես չէ, որ հենց հիմա որոշեցի մասնակցել ավագանու ընտրություններին: Ընտրություններին մասնակցելու առաջարկն էլ …
ՐԱՖՖՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ Մար 23,2013 00:00 Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդունելով Սերժ Սարգսյանի նախագահությունը, հրապարակել է Սերժ Սարգսյանին ուղղված իր վերջնական առաջարկները կամ որ նույնն է` 8 պաշտոն է պահանջել: Հովհաննիսյանն առաջարկել է կա՛մ արտահերթ նախագահական ընտրություններ, կա՛մ այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` միայն համամասնական ընտրակարգով: Փոփոխությունների ենթարկել ՀՀ ընտրական օրենսգիրքը եւ վերականգնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի …
ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ Մար 23,2013 00:00 Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ ակտիվիստների գործում առաջընթաց է նկատել. «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեից իմ գրած նամակին պատասխան է ստացվել, որը վերաբերում է հենց Տիգրան Առաքելյանին եւ 3 տղաների գործին: Պատասխանը հետեւյալն է` …
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է Մար 23,2013 00:00 Որքան էլ ԲՀԿ-ն իրեն հայտարարի այլընտրանք, քննադատի իշխանություններին, ակնհայտ է` օլիգարխներով համալրված այս քաղաքական ուժը չի կարող ձերբազատվել նախկինից ունեցած իշխանական «կապանքներից», իսկ նրանց քննադատությունն ավարտվում է, լավագույն դեպքում, ՀՀ Սահմանադրությամբ երրորդ դեմքի` վարչապետ Տիգրան Սարգսյանի արարքները մերկացնելով: «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին հարցրեց, թե ինչու չի կարող ԲՀԿ-ն ձերբազատվել նախկին կապերից. …
ՀԱՏՈՒԿ Մար 23,2013 00:00 ՀՀ գործող իշխանությունները առանձնահատուկ սեր ունեն 3-րդ աշխարհի պետությունների նկատմամբ, որոնց անուններն անգամ արտաբերելիս դժվարություններ են առաջանում: Այդ էկզոտիկ սիրո հերթական դրսեւորումը երեկ էր, երբ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ-ում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը: Թե ինչ կարող են մեզ տալ Զամբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ առանձին քննարկման թեմա է, …
ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է Մար 23,2013 00:00 Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների հետագա համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը երկարաձգել դպրոցների գարնանային արձակուրդները եւս մեկ շաբաթով, ինչը կնպաստի համաճարակային իրավիճակի բարելավմանը: Այդ պատճառով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հրաման է ստորագրել` դպրոցների արձակուրդը երկարաձգել մինչեւ այս տարվա մարտի 31-ը: Իսկ նախնական (արհեստագործական) …
ՀԱՆՈՒՆ ՕՋԱԼԱՆԻ Մար 23,2013 00:00 Հայաստանում բնակվող եզդիները երեկ մայրաքաղաք Երեւանում լայնածավալ ստորագրահավաք էին կազմակերպել՝ անցորդներին առաջարկելով ստորագրել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլա Օջալանի ազատության համար: Քրդերն ու եզդիները խնդիր են դրել իրենց առջեւ հավաքել 5 միլիոն ստորագրություն, որպեսզի ազատություն շնորհեն Ստամբուլի Իմրալի կղզու բանտում ցմահ բանտարկված Աբդուլա Օջալանին:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին