ՏԱՐՈՆԻ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՐՈՒՍԵԼԸ Մար 23,2013 00:00 ՀՀԿ-ականները կրկին գործի են դրել հին ձայնասկավառակը` միաբերան կրկնելով, թե Երեւանի ավագանու ընտրություններում մյուս ուժերի միջեւ պայքարն ընթանալու է 2-րդ տեղի համար, քանի որ առաջին տեղը, միեւնույն է, զբաղեցնելու է ՀՀԿ-ն եւ չի հանձնելու Երեւանը: Նկատենք` նման հայտարարություններով ՀՀԿ-ն անուղղակի խոստովանում է` այս ընտրություններում եւս իշխանությունները գործի են դնելու ընտրակեղծիքի իրենց մեխանիզմը` իրենց համար ցանկալի …
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է Մար 23,2013 00:00 Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Նա կասկածվում է 2007թ. նախագահական ընտրությունների քարոզարշավում «L’Oreal» ընկերության նախկին սեփականատեր Լիլիան Բետանկուրից անօրինական ֆինանսական օգնություն ստանալու մեջ։ Ըստ նախաքննության մարմնի՝ Սարկոզին հարկային հաշվետվությունների եւ այլ փաստաթղթերի դիմաց պահանջել եւ ստացել է 50.000 եվրո։ Սարկոզին հերքում է բոլոր մեղադրանքները։ Տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահի եւ …
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ Մար 23,2013 00:00 Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը մարտի 18-ին ստացել էր առաջին, իսկ մարտի 25-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում բացատրություն տալու երկրորդ ծանուցագիրը: «Ուղղակի պետք է պարզել՝ ինչ է նշանակում «Բրյուսովի պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի վերաբերյալ բացատրություն տալը: Եթե նյութեր են ուզում՝ որ թվին է հիմնվել, քանի դասախոս կա, կարող են …
ԵՐԿՈՒՍՈՎ ԵՆ ԵՂԵԼ Մար 23,2013 00:00 Ազատության հրապարակում արդեն 13-րդ օրը հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ այցելել էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ Մար 23,2013 00:00 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում դեսպանի պաշտոնում նշանակել է Իվան Վոլինկինին, որը նախկինում աշխատել է ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Նոր պաշտոնում նա փոխարինել է Վյաչեսլավ Կովալենկոյին։ Ի դեպ, վերջինս առանձնապես ոչնչով աչքի չընկավ Հայաստանում:
ԱՊԱՐԱՆՑԻ ԼՅՈՎԱՆ Մար 23,2013 00:00 Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ այցելության է գնացել ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Այցելել եմ առաջին հերթին իմ ընկերոջը՝ Արմեն Մարտիրոսյանին, իմ կոլեգային, որի հետ երկար տարիներ պատգամավոր եմ աշխատել: Ես՝ որպես Խաչատրյան Լյովա՝ ապարանցի Լյովա, այցելել եմ հայ մարդկանց»,-ասել է ԲՀԿ անդամը՝ պատասխանելով հարցին՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ է այցելել, թե որպես շարքային քաղաքացի:
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԳՈՐԾՈՎ Մար 23,2013 00:00 Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով դատական նիստը։ Ռեստորանի մատուցողը պատմեց, որ դեպքի օրը ինքը հարվածել է Վահե Ավետյանին, քանի որ վերջինս հայհոյել է իրեն։ Դատական նիստի ընթացքում մեղադրյալը ներկայացրեց դեպքի մանրամասները, սակայն հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին։
ՉԵՆ ԴԻՄԱՆԱ Մար 23,2013 00:00 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ՝ ասուլիսի ժամանակ, նախարար Արմեն Երիցյանն ասել է, որ Երեւանի շենքերի 60 տոկոսը 7 բալից բարձր ուժգնությամբ երկրաշարժին չի դիմանա:
ՍՊԱՆԵԼ ԵՆ Մար 23,2013 00:00 Մարտի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Ավագյանը: «Զինվորին սպանել է իր հետ մեկ տարի ծառայության մեջ գտնվող զինակից ընկերը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Կաթնառատ գյուղի համայնքապետ Ռուբիկ Ղազարյանը: Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել դիրքերում. «Յոթ տղա են եղել, եւ …
ՄԱՐՄԻՆԸ ՆԵԽԵԼ Է Մար 23,2013 00:00 Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի 26 շենքում: 9-րդ հարկում միայնակ ապրող 65-ամյա տղամարդը մահացել է, եւ նրա դին 4 օր մնացել է տանը: Հարեւանները շքամուտքում տարածված հոտից են անհանգստացել ու դիմել հարազատներին: Պարզվել է՝ Գագիկի մարմինը նեխել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ուներ երեխաներ, սակայն միայնակ էր ապրում: Ըստ հարեւանների՝ …
ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ Մար 23,2013 00:00 Պահպանողական կուսակցությունը երեկ հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցում որեւէ դաշինքի ձեւավորմանը, միեւնույն ժամանակ եւ «Ժառանգությանն» իր սատարումն արտահայտում է՝ նրա ցուցակում երեք ներկայացուցչի առաջադրմամբ, որոնց Երեւանի ավագանու անդամ դառնալու դեպքում պատվիրակում է հետապնդել բացառապես մեկ նպատակ՝ վերանվանել կոմունիստական կուսակցական գործիչների եւ ԿԳԲ-ի գործակալների անուններ կրող բոլոր փողոցներն ու հաստատությունները, Երեւանում հիմնել կոմունիստական …
3 ՄԼՆ ԵՎՐՈ Մար 23,2013 00:00 Եվրամիությունը 3 միլիոն եվրո է հատկացրել «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագրի համար, որի նպատակն է հզորացնել Հայաստանի կարողությունները միգրացիայի կառավարման ոլորտում: Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իմ տրամաբանությամբ կառավարությունն այս տարի խնդիր էր դրել գնահատել միգրացիայի վիճակը Հայաստանում, եւ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը դեկտեմբերին հայտարարեց, …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին