ԲՀԿ-ից հաստատում են` Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է իրենց կուսակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզետ Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու և պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն: Թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԲՀԿ կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանի հետ. «Նախ ասեմ, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին ԲՀԿ-ն ներկայանալու է ավագանու կարգավիճակով: Կուսակցության տարածքային խորհրդի որոշմամբ երեք երիտասարդ կուսակցականների առաջադրել ենք ավագանու համար: Ունենք նաև երեք անկուսակցական համակիրներ:  Մարտավարական տեսանկյունից առայժմ չենք բացահայտում մեր այդ երեք թեկնածուներին»:

Նա նաև նշեց, որ իրենք գործում են մեկ միասնական ընտանիքի պես. «Երբ ինչ-որ մեկը փորձում է քիթը մտցնել, խառնվել այդ ընտանիքի գործերին, ապա նրա կողմից դա լկտիության և անաբարոյականության դրսևորում է: Եթե որևէ մեկը մեր ներկայացրած թեկնածուներից ընտրապայքարից դուրս գա, դա կլինի բացառապես մեր կուսակցության որոշմամբ»:

Մեր այն ճշտող հարցին, թե ի վերջո ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանի հետ նման խնդիր եղել է, թե ոչ, Հակոբյանը պատասխանեց, որ այո նման դեպք գրանցվել է. «Նման խնդիր եղել է և կապվել եմ Վերին շենի արդեն նախկին ղեկավարի հետ, և ես նրան զգուշացրել եմ, որովհետև այդ ավագանու թեկնածուների հանդիպումը նա է կազմակերպել և զգուշացրել եմ իրեն էլ, ասողին էլ, ով ուզում է լինի հաջորդ անգամ նման մի երևույթ մի դեպք լինելուց, մենք անպայաման խստագույնս կանդրադառնանք»:




Լրահոս