«Ասեցի կարող ա ձեզ էլ խփեն, ավելի լավ ա ես մենակ իջնեմ». ինչ է պատմում ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Էդիկ Մարտիրոսյանը ստացել է մարմնի տարբեր հատվածներում ծանր վնասվածքներ:

Նշենք, որ հաշմանդամության կարգ չունի, քանի որ վերջինիս զինվորական գրքույկում ծառայության համար պիտանի են ճանաչել:

Էդիկ Մարտիրոսյանը  ArmLur.am-ի հետ զրույցում  պատմեց, որ այս պահին նրանք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում. «Ծառայել եմ Մատաղիսիում, վիրավորվել ականանետից՝ Թալիշում, ապրիլի 4-ին ժամը՝ 16:30-ին: Վնասվել են  ոտքերս, թևերս, դեմքիս մասում 4-5 բեկորային վնասվածքներ եմ ստացել: Վիրավորվելուց հետո մենակ հազիվ հասա բուժկետ: Տղերքն ասեցին քեզ կիջացնենք, չթողեցի, ասեցի, կարող ա ձեզ էլ խփեն, ավելի լավա ես մենակ իջնեմ, եթե խփեն էլ մենակ կլնեմ»:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մեկ շաբաթվա ընթացքում Էդիկը  ենթարկվել է երեք վիրահատության, ապա մեկ ամիս գամված է եղել անվասայլակին:

«Հետո սկսեցի ուժ գտնել իմ մեջ, կամաց-կամաց քայլեցի, բայց ոտքս մինչև վերջ չի բացվում: Ֆիզիոթերապիայի կուրսեր անցա ու բժիշկների օգնությամբ ոտքի կանգնեցի»,- ասաց նա:

Նրան  անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն, սակայն նա դրա մասին չի էլ մածում,   ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով. «Մարմնիս տարբեր մասերում դեռ ասկոլկեք կան, ծնկիս միջինը շատ ա նեղություն տալիս:

Թեպետ դժվարությամբ, ապրիլյան պատերազմի մասնակից Էդիկ Մարտիրոսյանն անկեղծացավ, որ ընտանիքը չափազանց դժվարին պայմաններում է ապրում. «Ծնողներս արտագնա աշխատանքի էին գնում: Իմ  վիրավորվելուց հետո  ամենի ինչ թողեցին հետ եկան: Երկու միլիոն վարկ ունենք, չմուծելու հետևանքով ընկել ենք սև ցուցակ: Տան պայմաններն ահավոր են, կոմունալ ոչ մի պայման չունենք: Ուսման վարձը չկարողանալով վճարել` նա  պատրաստվում է դուրս  գալ  Երևանի տնտեսագիտական համալսարանից»:

Ըստ նրա՝ մինչ օրս ոչ մի աջակցություն Պաշտպանության նախարարության կողմից  չեն ստացել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս